«Ասթոն Վիլայի» հարձակվող Ջոն Դուրանը պաշտոնապես դարձավ սաուդյան «Ալ-Նասրի» ֆուտբոլիստ։
21-ամյա կոլումբիացի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Մերձավոր Արևելքի գրանդի հետ մինչև 2030 թվականը։
Գործարքի այլ մանրամասներ պաշտոնապես չեն հաղորդվում։ Սակայն, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ «Ասթոն Վիլան» իր արդեն նախկին հարձակվողի համար կստանա 77 միլիոն եվրո և հավելավճարներ։
Դուրանը հանդես էր գալիս «Ասթոն Վիլայում» 2023 թվականի հունվարից։ Վերջինս Անգլիա էր տեղափոխվել «Չիկագո Ֆայրից» 16,64 մլն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում նա 29 խաղում խփել է 12 գոլ։