Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոստովանել է, որ իրեն չեն անհանգստացնում «Զենիթի» թանկարժեք տրանսֆերները։
«Ինչ ուզում են, թող անեն։ Ի՞նչ նշանակություն ունի դա ինձ համար: Ես չգիտեի Էնրիկեի մասին։ Իհարկե, լսել եմ, բայց չեմ հետևել»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Чемпионат-ը։
Ընթացիկ մրցաշրջաում 24-ամյա խաղացողը ռուսական ակումբի կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։