Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմները ներկա են եղել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Նիկի Բաթի 50-ամյակին, որին մասնակցել են նաև 92-ի հանրահայտ հյուրեր, սակայն տոնակատարությունը սպասվածի պես զվարճալի ավարտ չի ունեցել, երեկույթի ժամանակ ծեծկռտուք է եղել , որն ավարտվել է ոստիկանության կանչով։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ականատեսների վկայությամբ՝ ամեն ինչ սկսել է նրանից, երբ անհայտ տղամարդկանցից մեկը մտել է բակ։ Այնտեղ նա, հարբած վիճակում փորձել է հոգալ բանական կարիքները։ Այդ ամենը տեսել է հաստատության անվտանգության աշխատակիցը և փորձել կարգի հրավիրել հյուրին։ Ի պատասխան՝ տղամարդը ծեծկռտուք է սկսել և գլխի հարվածով կոտրել է աշխատակցի քիթը։
Նշվում է, որ բացի Բեքեմներից երեկույթին հրավիրված են եղել նաև Գարի Նևիլն ու Պոլ Սքոուլզը։
Այժմ տեղի ոստիկանությունը հարցաքննում է վկաներին և ուսումնասիրում տեսախցիկների տեսագրությունները: Միջադեպի առնչությամբ դեռ ոչ ոք ձերբակալված չէ։