Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցեց բելգիական «Բրյուգեի» հետ։ «Քաղաքայինները» կամային հաղթանակ տարան 3։1 հաշվով՝ առաջին խաղակեսից հետո պարտվելով 0։1 հաշվով։
Ինչպես հայտնում է The Sun-ը, անգլիացիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շատ է անհանգստացել իր թիմի համար։ Հանդիպման ժամանակ իսպանացի մասնագետը ճանկռել է ճակատն ու գլուխը։
Հիշեցնենք, որ նոյեմբերին մարզիչը «Ֆեյենորդի» հետ հանդիպման ժամանակ (3:3) նույնպես քերծվածքներ էր հասցրել ինքն իրեն:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայիխաղարկության լիգայի փուլի արդյունքներով «Մանչեսթեր Սիթին» զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը։ Գվարդիոլայի թիմը վաստակել է 11 միավոր։ Թիմ 1/8-րդ եզրափակիչի ուղեգրի համար պետք է պայքարի Մադրիդի «Ռեալի», կամ Մյունխենի «Բավարիայի» հետ։