Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն պատասխանել է Չեմպիոնների լիգայի խաղարկության անցումային խաղում հավանական մրցակիցների մասին հարցին։
«Մենք փորձելու ենք կենտրոնանալ խաղի և շատ գոլ խփելու վրա։ Որ ակումբն էլ բաժին հասնի որպես մրցակից դժվար է լինելու։ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղալը միշտ էլ դժվար է, բայց այս մրցաշարում երբեք հեշտ չէ»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Հիշեցնենք, որ մադրիդյան գրանդը 1/8-րդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի «Մանչեսթեր Սիթիի» կամ «Սելթիկի» հետ։ Վիճակահանությունը կկայանա վաղը՝ հունվարի 31-ին։