Մադրդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոններրի լիգայի անցումային փուլում «Մանչեսթեր Սիթիի» հետ հնարավոր հանդիպումը։
«Խաղա՞լ «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Չեմպիոնների լիգայում հաղթելու համար պետք է հաղթել յուրաքանչյուր թիմի։ Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ, բայց եթե ստիպված լինենք, մենք դա կանենք: Առջևում վիճակահանությունն է, և այն, ինչ տեղի կունենա հետո, հնարավոր չէ փոխել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ ընդհանուր փուլի արդյունքներով «Ռեալը» զբաղեցրեց 11-րդ տեղը և չկարողացավ միանգամից դուրս գալ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ։ Այսպիսով, փլեյ-օֆֆ փուլում նրա մրցակիցը կլինի երկու ակումբներից մեկը՝ «Սելթիկը» կամ «Մանչեսթեր Սիթին»: