«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ֆավորիտի մասին հարցին։
«Ո՞ր թիմն է Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր հավակնորդը։ Միայն մի բան կարող եմ ասել՝ մենք բոլոր մրցաշարերում պայքարելու ենք մինչև վերջ հաղթանակի համար։ Չեմպիոնների լիգայում հաղթելը ամենադժվար խնդիրներից մեկն է։ Մրցաշարում շատ ուժեց թիմեր կան։ Մենք միշտ դրական ենք մտածում»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ լիգայի փուլում «Բարսելոնան» զբաղեցրել է 2րդ տեղը՝ զիջելով միայն «Լիվերպուլին»: 1/8-րդ եզրափակիչում «կապտանռագույնները» կխաղան ՊՍԺ-ի, «Բրեստի», «Մոնակոյի», կամ «Բենֆիկայի» հետ։