Արգենտինացի կիսապաշտպան Էմիլիանո Բուենդիան դարձել է Գերմանիայի չեմպիոն Լևերկուզենի «Բայերի» ֆուտբոլիստ։
Նա նոր ակումբին միացել է վարձավճարով «Աստոն Վիլայից»: Վարձակալության ժամկետը՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Էմիլիանոն 28 տարեկան է, Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է մեկ հանդիպում։ Նա հայտնի է նաև «Նորվիչի» կազմում իր ոլույթներով։
Transfermarkt-ը արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: