«Բրայթոնի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնը կարող է լքել Մառախլապատ Ալբիոնը և տեղափոխվել Գերմանիա։
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Լևերկուզենի «Բայերը», հայտնում է ինսայդեր Մարկ ՄակԱդամը։
Կողմերը ներկայումս բանակցություններ են վարում Ֆերգյուսոնի հնարավոր տեղափոխության շուրջ: Իռլանդացի հարձակվողի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա հարձակվողը անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Transfermarkt-ը Էվանի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: