Զլատան Իբրահիմովիչի նախկին թիմակից Սալի Մունտարին բացատրել է, թե ինչու շվեդ ֆուտբոլիստը չի նվաճել «Ոսկե գնդակն» իր կարիերայի ընթացքում:
«Զլատանը չէր վախեցնում ինձ որպես թիմակից, ընդհակառակը: Նա միշտ ցանկանում էր լավագույնը բոլորից: Նա հեշտությամբ արդյունք էր բերում խաղերում, անկախ նրանից, թե ինչպես էր մարզվում:
Ես նրա հետ խաղացել եմ «Ինտերում» և «Միլանում»: Նա լավագույններից մեկն էր իր ժամանակահատվածում: Այնուամենայնիվ, նրան «Ոսկե գնդակ» շնորհել չէին ցանկանում, քանի որ նա շատ էր խոսում»,- Մունտարիի խոսքն է մեջբերում Football-Italia-ն։
Հիշեցնենք, որ Մունտարին Սերիա Ա-ում խփել է 27 գոլ և կատարել 21 արդյունավետ փոխանցում 270 խաղերում: Նա նաև հանդես է եկել «Ուդինեզեի» և «Պեսկարայի» կազմում: Գանացի ֆուտբոլիստը կարիերան ավարտել է 2021/2022 մրցաշրջանում՝ Գանայի Պրեմիեր Լիգայի «Ակրա Հարթս օֆ Օուք» ակումբի կազմում՝ անցկացնելով 11 խաղ: