Առաջիկա ժամերին բրազիլացի աստղային հարձակվող Նեյմարը պայմանագիր կկնքի հարազատ «Սանտոսի» հետ։
«Սանտոսի» նախագահ Մարսելո Տեյշեյրան սոցցանցերում տեսանյութ է հրապարակել որտեղ երևում է, թե ինչպես է երիտասարդ Նեյմարը պայմանագիր ստորագրում ակումբի հետ:
«Թվում է, թե երեկ էր, որ նա հեռացավ։ Ժամանակը շատ արագ է թռչում: Ժամանակն է կերտել մեր նոր պատմությունը։ Արի տուն, գրկաբաց սպասում ենք քեզ»։ — գրել է Տեյշեյրան։
Հիշեցնենք, որ Նեյմարը 2013 թվականի ամռանը լքել է հարազատ «Սանտոսը»՝ տեղափոխվելով «Բարսելոնա»։