Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է Նեյմարի ապագան, որը այսօր՝ հունվարի 28-ին պաշտոնապես հեռցավ սաուդական «Ալ-Հիլալից»։
Խոսակցություններ կան, որ Նեյմարը կարող է վերադառնալ հարազատ «Սանտոս» առաջիկա օրերին։
«Նեյը մեր կուռքն է: Հուսով եմ՝ նա որքան հնարավոր է շուտ կվերադառնա Բրազիլիա։ Բրազիլիայի համար կարևոր է Նեյմարի նման խաղացող ունենալը, հատկապես՝ «Սանտոսում»: Այդ ակումբը նրա տունն է, նա այնտեղ շատ խաղեր է անցկացրել։ Այսպիսով, նա կարող էր ընդունել իր կյանքի լավագույն որոշումը»,- ասել է Վինիսիուսը TNT Sports-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Նեյմարը հեռացել է «Սանտոսից» 2013 թվականի ամռանը՝ տեղափոխվելով «Բարսելոնա»։