«Բարսելոնայի» դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը նոր վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը մարզման ժամանակ աջ ոտքի ներբանային մկանի վնասվածք է ստացել։ Խաղացողի ապաքինման համար կպահանջվի 3 շաբաթ։
Հիշեցնենք, որ մինչ այդ Անդրեասը 5 ամիս բուժվում էր կրնկի վնասվծքից։ Ընթացիկ մրցաշրջանում Քրիստենսենը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է մեկ հանդիպման։