Լևերկուզենի «Բայերը» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտին կարող է մնալ առանց հիմնական հարձակվողի:
Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով, նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը բաց է թողել թիմի այսօրվա մարզումը։ Բայց խոսքը վնասվածքի մասին չէ:
Այս պահին Լևերկուզենում է «Ալ-Նասրի» պատվիրակությունը, որը բանակցություններ է վարում Բոնիֆեյսի հետ։
Հնարավոր գործարքի ստույգ արժեքը չի բացահայտվում, սակայն հայտնի է, որ կողմերը մոտ են համաձայնության գալուն։
Բոնիֆեյսը վնասվածքի պատճառով շատ ժամանակ է բաց թողել այս մրցաշրջանում, սակայն մասնակցած 15 հանդիպմանը դարձել է 8 գոլի հեղինակ։