«Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը մարզման ժամանակ ստացել է աջ ոտքի սրունքի մկանի վնասվածք, հայտնում է կատալոնական ակումբի կայքը։
28-ամյա դանիացու վերականգնման նախնական ժամկետը կկազմի մոտ երեք շաբաթ։ Քրիստենսենը հունվարին վերականգնվել էր Աքիլեսի ջլի վնասվածքից, որի պատճառով չէր խաղացել 2024 թվականի օգոստոսից։
«Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում 42 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը։ Հաջորդ տուրում «կապտանռնագույնները» կիրակի օրը կընդունեն «Ալավեսին»։