Երեկ Կատարում ուսումնամարզական հավաք անցկացնող «Նոան» ստուգողական խաղում 2-1 հաշվով հաղթել էր Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին»։
«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խոսել է երեկ կայացած հանդիպման մասին․
«Մեզ համար ամենակարևորն այն էր, որ բոլորը խաղաժամանակ ստանային: Ես շատ գոհ եմ բոլորից: Ուրախ եմ, որ վերսկսեցինք, և թիմային ոգին նույնն է մնացել: Խաղի տարբեր հատվածներում մենք շատ լավ վերահսկում էինք գնդակը: Մենք շատ լավ խաղացինք որոշ դրվագներում: Սա մեր մակարդակին վերադառնալու առաջին քայլն էր: Ես շատ գոհ եմ», — ասել է Ռուի Մոտան։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․