«Բրենտֆորդի» պաշտպան Մադս Ռոերսլևը մրցաշրջանի մնացած հատվածը կշարունակի Բունդեսլիգայում։
Դանիայի հավաքականի ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»՝ ամբողջական տրանսֆերը ձևակերպելու իրավունքով։
Այս մրցաշրջանում նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում ու դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 մլն եվրո։