Սաուդյան «Ալ-Հիլալը» խզել է պայմանագիրը բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։
Պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Նեյմարի և «Ալ-Հիլալի» միջև համաձայնագիրը նախատեսված էր մինչև այս տարվա ամառ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայմանագրի խզման համար Նեյմարը կարող է ստանալ 65 միլիոն դոլար։ Բրազիլացին, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի հայրենիք և պայմանագիր կկնքի «Սանթոսի» հետ։
Նեյմարը Եվրոպայում հանդես է եկել «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի կազմում, դարձել է Իսպանիայի և Ֆրանսիայի չեմպիոն, իսկ «կապտանռնագույնների» հետ միասին հաղթել է Չեմպիոնների լիգան։ «Ալ-Հիլալի» գույները նա պաշտպանում է 2023 թվականից։