Կիրակի օրը կայացավ Իսպանիայի կանանց ֆուտբոլի սուպերգավաթի հանդիպումը։ Գավաթի համար պայքարում հանդիպեցին երկու հեղինակավոր թիմեր՝ «Բարսելոնան» և «Ռեալը»։
Հանդիպումն ավարտվեց կատալոնական թիմի հաղթանակով՝ 5-0 հաշվով։
Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Եվա Պայորը, ևս մեկ գոլ խփեց Կարոլին Հանսենը։ Ընդմիջումից հետո մեկական գոլ խփեցին Պատրիսիա Գիհարոն և Ալեքսիա Պուտելյասը։
Իսպանիայի գործող չեմպիոն «Բարսելոնան» չորրորդ անգամ անընդմեջ և հինգերորդ անգամ նվաճեց գավաթը վերջին վեց տարում։