«Բարսելոնայի» 28-ամյա կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը պատրաստ է հեռանալ կատալոնական ակումբից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ դանիացի ֆուտբոլիստը ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ և պատրաստ է հեռանալ ակումբից, եթե լավ տրանսֆերային առաջարկ ստանա։
Նշվում է, որ եթե Քրիստենսենը հեռանա, ապա «Բարսելոնան» բավականաչափ միջոցներ կունենա «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին ձեռք բերելու համար։
Քրիստենսենն այս մրցաշրջանում մասնակցել է «Բարսելոնայի» մեկ հանդիպման, որի ժամանակ աքիլեսյան ջլի վնասվածք է ստացել։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո: