«Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Ունայ Էրնանդեսը գրավել է հիմնական թիմի մարզիչ Հանսի Ֆլիկի ուշադրությունը, ով նրան հրավիրել է հիմնական թիմի մարզումներին։
Կատալոնական ակումբը մտադիր էր երկարաձգել պայմանագիրն իր երիտասարդ տաղանդի հետ, սակայն նա ունի կարիերան շարունակելու այլ տարբերակ։
Diario Sport-ի տեղեկություններով՝ 20-ամյա կիսապաշտպանը չի մնա Կատալոնիայում։ Նա դիտարկում է իր տեղափոխությունը Սաուդյան Արաբիայի «Ալ-Իտիհադ»: Վերջինս պատրաստ է Էրնանդեսի տրնասֆերի համար վճարել մոտ հինգից վեց միլիոն եվրո։
Նշվում է, որ երիտասարդ կիսապաշտպանը, ով դեռ իր նորամուտը չի նշել «Բարսելոնայի» առաջին թիմում, այժմ կենտրոնացած է «Ալ-Իտիհադ» տեղափոխվելու վրա: