Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» նկատմամբ իր թիմի՝ 10 միավորի առավելության մասին։
««Ռեալը» պետք է հանգստություն պահպանի և խուսափի հապճեպ որոշումներ կայացնելուց: Լա Լիգան չափազանց երկար մրցաշար է մտածելու համար, որ ամեն ինչ որոշված է։ Մի բան պարզ է՝ մենք չնչին առավելություն ունենք և հույս ունենք օգտագործել այն»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Արքայական ակումբը Մբապեի հեթ-տրիկի շնորհիվ 3:0 հաշվով երեկ հաղթել է «Վալյադոլիդին» և Լա Լիգայում 21 հանդիպումների արդյունքներով վաստակել 49 միավոր՝ ամրապնդելով իր առաջատարությունը։ «Բարսելոնան» մեկ խաղ պակաս է անցկացրել և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Ֆլիկի թիմն ունի 39 միավոր։ «Ատլետիկոն» 21 խաղից հետո վաստակած 45 միավորով երկրորդ տեղում է։