UFC թեթև քաշային կարգում հանդես եկող խառը մենամարտերի մարտիկ Արման Ծառուկյանը իր կարծիքն է հայտնել տարբեր երկրների անվտանգության մասին: JAXXON PODCAST-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Ռուսաստանում իրեն ավելի պաշտպանված է զգում, քան ԱՄՆ-ում:
Հարցին, թե արդյո՞ք հիմա Ռուսաստանում անվտանգ է, Ծառուկյանն ի պատասխան ասաց՝ այո:
«Այո, Ռուսաստանում անվտանգ է: Կարծում եմ՝ Ռուսաստանում ավելի անվտանգ է, քան ԱՄՆ-ում», — ասել է Ծառուկյանը:
Արման Ծառուկյանը ստիպված էր հրաժարվել UFC 311 մրցաշարում թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ երկար սպասված մենամարտից՝ մեջքի լուրջ վնասվածքի պատճառով: Ըստ Ծառուկյանի՝ ցավը այնքան ուժեղ էր, որ նա «չէր կարող նույնիսկ շարժվել», ինչը խանգարել էր քաշի նվազեցման գործընթացին: Մրցաշարում նրան փոխարինեց բրազիլացի մարտիկ Ռենատո Մոյկանոն, որը պարտվեց Մախաչևին առաջին ռաունդում խեղդող հնարքով:
Մրցաշարից հետո UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարեց, որ Ծառուկյանը կորցրեց տիտղոսային մենամարտի իր հնարավորությունը: