UFC-ի թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) վարկանիշային առաջին համար Արման Ծառուկյանը, ցանկություն է հայտնել ռևանշ անցկացնել դիվիզիոնի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ:
«Այս մենամարտն իմաստ ունի։ Ինչպե՞ս նա կարող է լինել հավակնորդ, եթե ես հաղթել եմ նրան։ Եթե UFC-ն կրկին ցանկանա կազմակերպել այս մենամարտը, ես համաձայն եմ։ Ես պատրաստ եմ։ Օլիվեյրայի թիմն ասում էր, որ նրանք կհաղթեին հինգ ռաունդում։ Լավ, եկեք ռևանշ կազմակերպենք»,- ասել է Ծառուկյանը JAXXON փոդքաստում։
Ծառուկյանը վերջին մենամարտն անցկացրել է բրազիլացի մարզիկ Չարլզ Օլիվեյրայի դեմ 2024 թվականի ապրիլին՝ UFC 300 մրցաշարում։ Այդ մենամարտն ավարտվել է Արմանի հաղթանակով՝ մրցավարների որոշման արդյունքում։
Օլիվեյրան վերջին անգամ օկտագոն էր դուրս եկել Մայքլ Չենդլերի դեմ 2024 թվականի նոյեմբերին՝ UFC 309 մրցաշարում։ Այդ մենամարտն ավարտվել է Չարլզի հաղթանակով՝ մրցավարների միաձայն որոշման արդյունքում։ Օլիվեյրայի հաշվին կա 35 հաղթանակ և 10 պարտություն, ինչպես նաև մեկ մենամարտ, որը ճանաչվել է չկայացած։