Մադրիդի «Ռեալն» ու Լոնդոնի «Չելսին» կարող են փոխանակվել խաղացողներով, հայտնում է directvsports-ը։
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» ցանկանում են թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Օելիեն Չուամենիին փոխանակել «ազնվականների» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի հետ՝ առանց հավելավճարի։ Նշվում է, որ լոնդոնյան գրանդից դեռ չեն արձագանքել այս առաջարկին։
Transfermarkt-ը 24-ամյա Չուամենիի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո, իսկ 24-ամյա Ֆերնանդեսինը՝ 75 միլիոն եվրո։