Մյունխենի «Բավարիան» նոր պայմանագիր է առաջարկել ակումբի ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսին։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Թոբի Ալտշեֆլը։ Հիշեցնենք, որ կանադացու գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ալֆոնսո Դևիսի պայմանագիր է առաջարկվել մինչև 2030 թվականի ամառ։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 15 մլն եվրո մեկ մրցաշրջանում։ Եվս 5 միլիոն եվրո տրամադրվում է որպես բոնուս որոշակի ձեռքբերումների համար։ Ստորագրման բոնուսն իր հերթին կկազմի 20 մլն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա եզրային պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Ըստ լուրերի՝ մադրիդցիները ծրագրում են ամռանը Դևիսին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով:
Կանադացի պաշտպանը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում Դևիսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում: Դրանցում պաշտպանը խփել է մեկ գոլ և երկու գոլային փոխանցում կատարել թիմակիցներին։