«Տոտենհեմը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Հոֆենհայմին» 3-2 հաշվով։ Լոնդոնցիների կազմում դուբլ ձևակերպեց Սոնը, ևս մեկ անգամ աչքի ընկավ Մեդիսոնը։
Տանտերերի կազմում գոլ խփեցին Սթեխը և Դավիդ Նգաբի Նտուսուն։ Նշենք, որ հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինն այսօր իր 436-րդ հանդիպումն է անցկացնում «Տոտենհեմի» կազմում։
Այժմ Սոնը 10-րդ ֆուտբոլիստն է «Տոտենհեմի» պատմության մեջ՝ թիմի կազմում անցկացրած հանդիպումների քանակով։
Այս մրցաշրջանում նա կարող է բարելավել իր ցուցանիշը և հնարավորություն ունի դառնալու 6-րդն ակումբի պատմության մեջ՝ անցկացրած հանդիպումների քանակով։
Ֆուտբոլիստների գնահատականը
Զուգահեռաբար ընթացող հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
Մրցաշարային աղյուսակը