Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է Ռոնալդ Արաուխոյի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Ուրուգվայցի պաշտպանի նոր պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականը:
Արաուխոն «Բարսելոնային» միացել է 2018 թվականին:
Կատալոնական թիմի կազմում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 155 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։