Ճապոնիայի հավաքականի և «Սելթիկի» հարձակվող Կյոգո Ֆուրուհաշին կմիանա ֆրանսիական «Ռենին»:
Տրանսֆերի արժեքը կկազմի 10 մլն եվրո։ Այս տեղեկությունը հաստատել է «Ռենի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին։
«Մենք արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ, գործարքը պետք է ստորագրվի այսօր»,- մեջբերում է մասնագետին իսնայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուրուհաշին «Սելթիկում» հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ Այս մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։