«Բրայթոնի» պարագվայցի կիսապաշտպան Խուլիո Էնսիսոն առաջիկա վեց ամիսների ընթացքում հանդես կգա «Իպսվիչում»:
Անգլիական Պրեմիեր լիգայի նորեկը վարձակալել է լատինաամերիկացուն մինչև ամառ։
Այս մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը «Բրայթոնի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում: Դրանցում նա կարողացել է ընդամենը մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ դառնալ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։