Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության լիգայի փուլի 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ջախջախեց ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգին»։
Հանդիպումն ավարտվեց Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի վստահ հաղթանակով՝ 5:1: «Սերուցքայինների» կազմում դուբլ ձևակերպեցին Ռոդրիգոն և Վինիսիուսը, մեկ անգամ աչքի ընկավ Կիլիան Մբապեն։ Երկրորդ խաղակեսի վերջնամասում հյուրերի կարողացան հեղինակության գոլ խփել․ աչքի ընկավ Մադս Բիդստրուպը։
«Ռեալն» այս խաղից հետո 16-րդ տեղում է։
Մրցաշարային աղյուսակը