«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը խոսել է մերսիսայդցիների և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահի մասին։ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրի՝ «Լիլի» դեմ խաղում Սալահը դարձել է գոլի հեղինակ, որը նրա համար դարձել է 50-րդը «Լիվերպուլի» կազմում եվրոպական մրցաշարերում։
«Կարծում եմ՝ յուրահատուկը լավագույն բառն է Մոյին նկարագրելու համար: Ուրիշ տարբերակ չկա ասելու, թեև գուցե կարելի էր այլ բառ ընտրել։ Սալահը երկար տարիներ աչքի է ընկել «Լիվերպուլի» կազմում: Եվ նա շարունակում է դա անել: Նա այսօր հիանալի գոլ խփեց»,- Սլոթի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Հարձակվողի գործող պայմանագիրը «կարմիրների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: