«Բավարիան» պաշտոնապես հայտարարեց «Հոֆենհայմի» 19-ամյա կենտրոնական կիսապաշտպան Թոմ Բիշոֆի տրանսֆերի մասին։
Երիտասարդ գերմանացին «Բավարիա» է տեղափոխվում ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա պայմանագիրը «Հոֆենհայմի» հետ ավարտվում է ամռանը։ Նա ընթացիկ մրցաշրջանը կավարտի հարազատ ակումբում։
Բիշոֆը 4 տարվա պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ։
Այս մրցաշրջանում 19-ամյա կիսապաշտպանը դարձել է Բունդեսլիգայի գլխավոր հայտնություններից մեկը։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 24 խաղում նա խփել է 2 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։