«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը թոփ-5 լիագներում ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է այս պահի դրությամբ։
Նա իր ակտիվում ունի 31 միավոր գոլ+գոլային փոխանցում համակարգով։
Երկրորդ ու երրորդ տեղերն այս ցուցանիշով զբաղեցնում են «Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշը, ով, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում» և «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը։
Թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ․
1. Մոհամեդ Սալահ. Լիվերպուլ — 31 (18+13)
2․ Օմար Մարմուշ. Այնտրախտ — 25 (15+10)
3. Հարի Քեյն. Բավարիա — 24 միավոր (16+8)
4-5. Ալեքսանդր Իսակ. Նյուքասլ — 20 (15+5)
4-5․ Քոուլ Պալմեր. Չելսի — 20 (14+6)
6-7․ Ռաֆինյա. Բարսելոնա — 19 (11+8)
6-7․ Մարկուս Թյուրամ. Ինտեր — 19 (13+6)