Հունվարի 21-ին հայկական ֆուտբոլի լեգենդ, Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 36-րդ տարեդարձը։
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է Հենրիխ Մխիթարյանին՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ և ամենայն բարիք։
Հայկական ֆուտբոլի լեգենդար ներկայացուցիչներից մեկը Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է, առաջին հայ ֆուտբոլիստը, որը հաղթել է եվրագավաթում, ինչպես նաև մի շարք այլ անհատական մրցանակների դափնեկիր։
Հենրիխը «Փյունիկի» սան է, երևանյան ակումբից տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», այնուհետև «Շախտյոր»: «Հանքափորների» կազմում փայլուն ելույթներից հետո ավելի բարձր մակարդակում Մխիթարյանի աստղը փայլել է Դորտմունդի «Բորուսիայում»: Հաջորդ քայլը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որտեղ Մխիթարյանը դարձավ Եվրոպա լիգայի հաղթող: Տեղափոխություն «Արսենալ», այնուհետև «Ռոմա», իսկ այժմ նա հանդես է գալիս «Ինտերի» կազմում, որի հետ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ու դարձել Ա Սերիայի չեմպիոն։