Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում կայացած «Նոթինգհեմ Ֆորեսթ» — «Սաութհեմփթոն» խաղում (3:2), զավեշտալի դրվագ է արձանագրվել։
Հանդիպման 66-րդ րոպեին, երբ խաղի գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը մոտեցել է VAR-ի էկրանին ստուգելու տանտերերի պաշտպան Միլենկովիչի գոլը, երկրպագուները պարզել են իրենց բանկային քարտերը, որպեսզի մրցավարը որոշումը կայացնի հօգուտ «անտառապահների»։
Պրեմիեր լիգայում կայացած 22 տուրերից հետո «Նոթինգհեմը» 44 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ «Սաութհեմփոթոնը» 20-րդն է 6 միավորով։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․