Խառը մենամարտերի UFC թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը պատասխանել է UFC կիսաթեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի մարտահրավերին։
«Թոփուրիան խոստանում է ինձ նոկաուտի ենթարկե՞լ: Այնքան շատ մրցակիցներ կան, և բոլորն ուզում են ինձ նոկաուտի ենթարկել առաջին կամ երկրորդ ռաունդում: Բոլորը խոսում են դրա մասին։ Իջիր թեթև քաշային կարգ Թոփուրիա։ Այդ ժամանակ կտեսնենք, թե ով ում նոկաուտի կենթարկի»,- ասել է Մախաչևը։
Նշենք, որ Մախաչևը հաղթել է անցկացրած 27 մենամարտերից 26-ում, Թոփուրիան դեռևս անպարտել է անցկացրած 16 մարտերում տարել է նույնքան հաղթանակ։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը UFC 311-ում պետք է մենամարտեր թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ, բայց մենամարտից մեկ օր առաջ հանվեց մրցաշարից մեջքի վնասվածքի պատճառով: