Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան մարտին կկարողանա վերսկսել իր կարիերան դոպինգի արգելքի ժամկետի ավարտից հետո։
Մամուլում տարատեսակ լուրեր են պտտվում այն մասին, թե որտեղ է խաղալու Պոգբան, որը «Յուվենտուսի» հետ պայմանագիրը խզելուց հետո ազատ գործակալի կարգավիճակ ունի:
Մինչդեռ Պոգբայի կինը՝ Զուլայը, սոցցանցերում կադր է հրապարակել Լա լիգայի 20-րդ տուրի «Ռեալի» «Լաս Պալմասի» դեմ խաղից (4:1) մակագրելով այն հետևյալ կերպ։
«Անհամբերությամբ եմ սպասում Պոլի նորից խաղալուն»,- գրել է ֆրանսիացու կինը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 31-ամյա խաղացողը ցանկանում է կարիերան շարունակել MLS-ում։