«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի հարձակվող Անտոնին մրցաշրջանի հետագա հաըվածը կշարունակի իսպանական Լա լիգայում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոյի հաղորդմամբ՝ 24-ամյա խաղացողը լիովին համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Բետիսի» հետ։
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բետիսը» մտադիր են այս շաբաթ ավարտին հասցնել Էնթոնիի վարձակալության պայմանագիրը։ Շուտով տեղի կունենա բանակցությունների վերջնական փուլը՝ այնտեղ կկարգավորվեն վերջնական պայմանները։
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի խաղացողը «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։