Զենիթի մամուլի ծառայությունը հրապարակել է Սերգեյ Սեմակի թիմի մրցակիցներին Կատարում կայանալիք ձմեռային հավաքի շրջանակում։
Ըստ այդմ, հունվարի 27-ին «Զենիթն» ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի առաջնության ընթացիկ առաջնության առաջատար «Նոայի» հետ։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 18:30-ին:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) MIR-ի 18 տուրից հետո «Զենիթը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը (39 միավոր): Նույնքան միավոր ունի առաջատար Կրասնոդարը։ «Սպարտակը» 37 միավորով երրորդ տեղում է:
Հիշեցնենք՝ «Նոան» այսօր է մեկնել Կատար: