Իտալական «Կոմո» ակումբը հայտարարել է անգլիացի կիսապաշտպան Դելե Ալիի հետ պայմանագիր կնքելու մասին։ Համաձայնագիրը նախատեսված է 1,5 տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
«Ակումբն ընդունում է նրա բացառիկ տաղանդը և ուրախ է ողջունել նրան թիմում: Հիմնական շեշտը դրվելու է Դելեի համար բարենպաստ միջավայր ստեղծելու վրա, որտեղ նա կարող է աստիճանաբար ինտեգրվել թիմին: Թեև նրանից անմիջապես արդյունքներ չեն ակնկալվում՝ ակումբը վստահ է, որ նա զգալի ներդրում կունենա ինչպես խաղադաշտում, այնպես էլ հանդիսանալով խորհրդատու ակումբի երիտասարդ տաղանդների համար»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
28-ամյա Դելե Ալիի վերջին ակումբը եղել է «Էվերթոնը»: Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում էր 2024 թվականի ամռանը։ Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել նաև թուրքական «Բեշիքթաշում» և Լոնդոնի «Տոտենհեմում»: Նա նաև 37 հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։