Վինիսիուս Ժունիորի ապագան Մադրիդի «Ռեալում» շարունակում է քննարկումների առարկա լինել, հատկապես Սաուդյան Արաբիայի ակումբների հետաքրքրության ֆոնին:
Մասնավորապես, «Ալ-Հիլալը» ակտիվորեն ցանկանում է հրավիրել բրազիլացի աստղին Մերձավոր Արևելք, և նրա հնարավոր տրանսֆերը դարձել է ֆուտբոլային շրջանակներում հիմնական թեմաներից մեկը:
Ըստ Marca-ի տեղեկատվության՝ չնայած Վինիսիուսի շուրջ շրջանառվող լուրերի, «Ռեալի» ղեկավարությունը նրա հեռանալը քիչ հավանական է համարում։ Ընդհակառակը, ակումբը մտադիր է մրցաշրջանի ավարտին նոր պայմանագիր կնքել հարձակվողի հետ, ինչը պետք է ցրի բոլոր կասկածները և ամրապնդի ֆուտբոլիստի նվիրվածությունը թիմին:
Նշենք, որ Վինիսիուսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը, և դրանում նշված է հրաժարագին՝ 1 միլիարդ եվրո, ինչը նրա տեղափոխությունը ցանկացած այլ ակումբ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիա, դարձնում է քիչ հավանական՝ բացառությամբ աննախադեպ առաջարկի։