Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի տպավորում ակումբի ղեկավարությանը ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով։
Իտալացին կարող է հեռացվել աշխատանքից, եթե չկարողանա դուրս բերել թիմին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ: Եթե Անչելոտին հեռացվի աշխատանքից, ապա թիմի գլխավոր մարզչի պաշտոնը կարող է ժամանակավորապես ստանձնել Սանտյագո Սոլարին, որը ներկայումս «արքայական» ակումբի տնօրենն է։
Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն համարվում է Մադրիդի «Ռեալի» առաջնահյն տարբերակը իտալացուն երկարաժամկետ փոխարինելու հարցում։ Նրա թեկնածությունն առաջադրել է «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
Իսպանիայի առաջնության 19 տուրից հետո «Ռեալը» վաստակել է 43 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․