«Վոլֆսբուրգը» «Բրյուգեից» ձեռք է բերել Անդրեաս Սկով Օլսենի տրանսֆերը: Ֆուտբոլիստը չորսուկես տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։
Դանիացին 25 տարեկան է և իր երկրի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 37 հանդիպում և դարձել ութ գոլի հեղինակ։
Ընթացիկ մրցաշրջանում Սկով-Օլսենը «Բրյուգեի» կազմում անցկացրել է 27 հանդիպում, խփել է ութ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։
«Վոլֆսբուրգը» դանիացի վինգերի տրանսֆերի դիմաց վճարել է 14 մլն եվրո։