Այսօր՝ հունվարի 17-ին հրապարակվել է Կլաուդիո Ռանյերիի հարցազրույցի անոնսը, որը մեկ օր անց կհեռարձակվի RAI Sport ալիքով։
Ներկա պահին «Ռոմայի» գլխավոր մարզիչը հայտարարել է իր ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին։
«Ակումբը նոր մարզիչ կփնտրի, որը կարող է հռոմեական թիմը բարձրացնել իտալական և եվրոպական ֆուտբոլի էլիտա։ Այս մրցաշրջանի ավարտից հետո ես կդադարել մարզել։ Ժամանակն է ասել «բավական է»»,- ասել է 73-ամյա մասնագետը։
Հիշեցնենք, որ Ռանյերին «Ռոման» գլխավորել է նախորդ տարվա նոյեմբերին։ Այդ պահից ի վեր թիմն անցկացրել է 11 հանդիպում, որոնցից հինգում տարել է հաղթանակ, երեքում գրանցել ոչ-ոքի և երեքում էլ պարտվել։
«Ռոման» զբաղեցնում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։