Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը անդրադարձել է նույն քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանի դեմ առաջիկա մենամարտում մրցակցի ունեցած մեծ աջակցությանը։
«Այո, Լոս Անջելեսում շատ հայեր կան, և ես դրա հետ կապված խնդիրներ չունեմ, քանի որ մինչ այդ ես կռվել եմ Ավստրալիայում, որտեղ բոլորն աջակցում էին իմ Վոլկանովսկիին, ես կռվել եմ Դասթին Պորյեի հետ ԱՄՆ-ում, որտեղ բոլորը աջակցում էին նրան։ Բայց երբ օկտագոնը փակ է, ոչ ոք քեզ չի օգնի։ Պարզապես դու ես և հակառակորդը, և վերջ»,- ասել է Մախաչևը մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ մարզիկների միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 19-ին, Երևանի ժամանակով 07։00-ին UFC 311 մրցաշարում։ Առաջին մենամարտն ավարտվել է Մախաչևի հաղթանակով։ Մենամարտը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում։