Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարևոր կոչով դիմել է միջազգային հանրությանը ու հեղինակավոր կառույցներին։
«Ազատություն Ռուբեն Վարդանյանին», «Ազատություն հայ բանտարկյալներին»,- հեշթեգերով հրապարակում է կատարել Հենրիխը սոցիալական ցանցերում։
35-ամյա խաղացողը դիմել է մի շարք միջազգային հեղինակավոր կառույցների՝ որոնց թվում են ՄԱԿ-ը, Միջազգային քրեական դատարանը, Յունեսկոն և այլ նշանավոր կառույցներ։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը ավելի վաղ՝ իր ամանորյա ուղերձում ևս անդրադարձել է հայ գերիների հայրենիք վերադարձի կարևորության հարցին։