Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչում «Բետիսի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակից հետո «Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը դիմել է «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալին։
Խաղից հետո 17-ամյա ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել Instagram-ում, որի մեկնաբանությունների բաժնում Նեյմարը գրառում է կատարել։
«Դու շատ բրազիլացի ես, շարունակիր պարել աստղ»,- լուսանկարի մեկնաբնությունների բաժնում գրել է Նեյմարը։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։