Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը խոսել է Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի՝ «Սելտայի» դեմ տարած հաղթանակի մասին (5:2), որում հարձակվողը որոշիչ դուբլի հեղինակ է դարձել ավելացված ժամանակի երկրորդ կեսում։
«Ինձ դուր է գալիս «Ռեալում» ամեն ինչ՝ ակումբը, երկրպագուները: Իմ գոլերը Ռյուդիգերի համար են, նա ինձ ամեն օր օգնում է։ Գիտեի, որ այստեղ պետք է շատ ավելի ջանասիրաբար աշխատեմ, և ցանկանում եմ իմ լավագույն խաղը ցուցադրել «Ռեալի» կազմում»,- Էնդրիկի խոսքը մեջբերում է X սոցիալական ցանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
18-ամյա Էնդրիկը «Ռեալում» հանդես է գալիս 2024 թվականի հուլիսից։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: