Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն գոլ է խփել Իսպանիայի գավաթի՝ «Սելտայի» դեմ խաղում (5:2) և կրկնել է մադրիդյան ակումբի համար հազվագյուտ ձեռքբերումը, որին նախկինում հասել էր միայն Կարիմ Բենզեման, հաղորդում է MisterChip-ը X սոցիալական ցանցում;
Մբապեն մեկ մրցաշրջանի ընթացքում գոլ է խփել իր վեցերորդ մրցաշարում: Կարիմ Բենզեմային դա հաջողվել է անել 2022/2023 մրցաշրջանում։ Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն գոլերի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնությունում, Իսպանիայի Սուպերգավաթի և գավաթի, Չեմպիոնների լիգայի, Միջմայրցամաքային գավաթի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկություններում:
Մբապեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է միացել Մադրիդի «Ռեալին»: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։